1.1 C
Yerevan

Բրիտանիան մեծացնում է Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը. Միջազգային ամփոփ լրահոս

Նմանատիպ

Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար...

Ռուսաստանը կթողարկի իրանական «Shahed» ԱԹՍ-ին գերազանցող «դռոններ»

Ռուսաստանը պատրաստվում է արտադրության մեջ դնել նոր անօդաչու թռչող...

Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են ԱԹՍ-ների գործարան կառուցել

Ելաբուգայում կամիկաձե անօդաչուների գործարան կարող է հայտնվել: Այս մասին,...

Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր միջազգային լուրերն ափոփ։

Մեծ Բրիտանիան Challanger 2 տանկեր կուղարկի Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ հաստատել է, որ Բրիտանիան, որպես օգնություն, Ուկրաինա կուղարկի Challanger 2 տեսակի տանկեր։

BBC-ն հաղորդում է, որ խոսքը մոտ 12 միավոր տանկի մասին է։

Բրիտանիայի վարչապետը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը մտադիր է ավելի ինտենսիվ կերպով աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։

Իրանում մահապատժի են ենթարկել պաշտպանության նախկին փոխնախարարին

Բրիտանացի-իրանցի Ալիռեզա Աքբարին, ով նախկինում զբաղեցրել է Իրանի Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը, ձերբակալվել էր  2019թ.-ին Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով։ Աքբարին հերքել էր այս մեղադրանքը։

Իրանի դատարանն, այնուամենայնիվ, նրան դատապարտել էր մահապատժի։

Միջազգային մամուլը հաղորդում է, որ Ալիռեզա Աքբարիի դատավճիռն իրականացվել է։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կատարվածի առթիվ հայտարարել է, որ մահապատիժը «անհեթեթ և վախկոտ արարք է, որն իրականացվել է բարբարոս ռեժիմի կողմից, որը ոտնակոխ է անում սեփական ժողովրդի իրավունքները»:

Ռուսաստանը Իսկանդեր հրթիռներով հարվածել է Կիևին և Խարկովին

Ռուսական հրթիռները  այսօր հարվածել են Կիևում և Խարխովում կարևոր թիրախների:

Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը հայտնել է, որ ռուսական ուժերը հրթիռներն արձակել են հյուսիսից, որոնք, հավանաբար, բալիստիկ և հակաօդային պաշտպանության կողմից չեն հայտնաբերվել:

Հաշվի առնելով, որ Կիևից հյուսիս ընկած տարածքները չեն վերահսկվում ռուսական զինված ուժերի կողմից` ուկրաինական մամուլը սկսել է շրջանառել վարկած` ըստ որի հրթիռներն արձակվել են Բելառուսի տարածքից։ Նշվում է նաև, որ Կիևին հարված է հասցվել ռուսական Իսկանդեր հրթիռներով կամ դրանց իրանական անալոգներով։

Արտակարգ հոսանքազրկումներ են հայտարարվել 11 մարզերում։ Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոլաևի նահանգապետն ասել է, որ 17 ռուսական ռազմական ինքնաթիռ օդում են և կարող են լրացուցիչ հրթիռներ արձակել։

Պայթել է Լիտվա-Լատվիա գազատարը

Երեկ գիշեր Լիտվան Լատվիային կապող գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել, սակայն հարձակման մասին անմիջական ապացույցներ չկան։

Այս մասին հայտնել է Լիտվայի գազի փոխադրման օպերատոր Amber Grid-ը:

Լիտվայի հանրային հեռարձակման LRT-ի հրապարակած տեսանյութը ցույց է տալիս, որ պայթյունի վայրում հրդեհ է բռնկվում Լիտվայի հյուսիսում գտնվող Պանևեզիս շրջանում: Այս պահին հրդեհն արդեն մարվել է։

Իսրայելն ու Ադրբեջանը խորացնում եմ համագործակցությունը

Իսրայելի նորանշանակ արտգործնախարար Էլի Քոհենը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին հրավիրել է Իսրայել:

«Մենք ամրապնդում ենք կապերը Ադրբեջանի հետ։ Այսօր ես զրուցել եմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ով շնորհավորել է ինձ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ես հրավիրել եմ նախարարին Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման կապակցությամբ»,- թվիթերյան իր էջում գրել է Քոհենը։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար...

Ռուսաստանը կթողարկի իրանական «Shahed» ԱԹՍ-ին գերազանցող «դռոններ»

Ռուսաստանը պատրաստվում է արտադրության մեջ դնել նոր անօդաչու թռչող...

Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են ԱԹՍ-ների գործարան կառուցել

Ելաբուգայում կամիկաձե անօդաչուների գործարան կարող է հայտնվել: Այս մասին,...