Մագնուսեն. «Մակլարենի» բոլիդը մեծ պոտենցիալ ունի
02/03/2014 18:08
Նմանատիպ
«Մակլարենի» ավտոարշավորդ Կևին Մագնուսենը կարծում է, որ բրիտանական թիմն այս մրցաշրջանում կարող է նշանակալի հաջողությունների հասնել, քանի որ բոլիդը շատ լավն է:
-Ինձ թվում է` մեր բոլիդն իսկապես մեծ պոտենցիալ ունի: Նախորդ տարվա մեքենայով արշավելիս զգում ես, որ ինչ-որ բան այն չէ, կան խնդիրներ, սակայն այս մեքենան այնպիսին է, ինչպիսին պետք է լինի «Ֆորմուլա 1»-ի մեքենան:
Ամեն դեպքում, դեռ բավականին աշխատանք պետք է կատարենք և գիտենք` կարող ենք ավելի լավ հանդես գալ,-Մագնուսենի խոսքերը մեջբերել է ESPN-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում