Զեեդորֆ. Հոնդային ժամանակ է պետք

Զեեդորֆ. Հոնդային ժամանակ է պետք

«Միլանի» գլխավոր մարզիչ Կլարենս Զեեդորֆը հայտարարել է, որ ճապոնացի հարձակվող Հոնդային ժամանակ է պետք հարմարվելու համար: Նշենք, որ իտալական մամուլը և երկրպագուները վերջին շրջանում սկսել են քննադատել Հոնդայի խաղը:

-Կարծում եմ, որ Հոնդային ժամանակ է հարկավոր: Նրա համար այստեղ ամեն բան օտար է ու ժամանակ է հարկավոր իտալական ֆուտբոլին, կերակրին ու լեզվին հարմարվելու համար: Բոլորը գիտեն, որ նա հիանալի ֆուտբոլիստ է, դրա համար էլ ես հավատում եմ, որ նա մեր խաղում ինչ-որ նոր բան կավելացնի,-ասել է մարզիչը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում