Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում երկու առաջատար կա

Շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում երկու առաջատար կա

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի տղամարդկանց առաջնությունը մոտենում է ավարտին:

Այսօր՝ նախավերջին 8-րդ տուրում, հաղթանակ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Զավեն Անդրիասյանը:

Միավորը կիսեցին Տիգրան Հարությունյան-Մանուէլ Պետրոսյան, Տիգրան Պետրոսյան-Մամիկոն Ղարիբյան զույգերը:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները երկու շախմատիստներ են՝ Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը: Նրանք ունեն 5,5 միավոր: 5 միավոր է հավաքել Տիգրան Հարությունյանը:

Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում