10.1 C
Yerevan

WhatsApp-ի ղեկավարը կոչ է արել հրաժարվել Telegram-ից

Նմանատիպ

«Ռոսսելխոզնադզորը» կարող է սահմանափակել Հայաստանից կաթնամթերքի ներկրումը

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ կարող է դիտարկել Հայաստանից կաթնամթերքի...

Դրամի փոխարժեք և ոսկու գին․ ՀՀ ԿԲ

Այսօր` մարտի 29-ին, ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների...

Apple-ն ընդդեմ բանկերի. ընկերությունն անտոկոս գումար կտրամադրի

Apple ընկերությունն ԱՄՆ-ում գործարկել է Apple Pay Later ծառայությունը...

WhatsApp-ի ղեկավար Ուիլ Քեթքարտը մեղադրել է Telegram-ին օգտատերերի համար համապատասխան անվտանգության մակարդակ չունենալու մեջ և բոլորին հորդորել է հրաժարվել Պավել Դուրովի ստեղծած մեսենջերից։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Telegram-ը կանխադրված կերպով ծայրից ծայր կոդավորված չէ և խմբերի համար չի առաջարկում E2EE (ծածկագրում)», – հայտարարել է նա։

Այսպիսով նա ցանկացել է ցույց տալ WhatsApp-ի գերազանցությունը Պավել Դուրովի մեսենջերի նկատմամբ, որը սովորական չաթերում ու խմբերում չի օգտագործում ծայրից ծայր ծածկագրում՝ ի տարբերություն ամերիկյան մեսենջերի։

Նա նաև մեջբերել է Wired-ի հոդվածը, որը պնդում է, որ Telegram-ում հայտնաբերվել է խոցելիություն, ինչը թույլ է տալիս կարդալ նույնիսկ փակ չաթերը։

Քեթքարտը խոստովանել է, որ իր քննադատությունը կարող է թվալ ինքնանպատակ, սակայն նա բոլորին չի հորդորել անցնել WhatsApp-ին։

«Կան բազմաթիվ այլ հիանալի մեսենջերներ՝ ծայրից ծայր կոդավորումով: Եթե չեք պատրաստվում օգտվել WhatsApp-ից, օգտագործեք դրանցից մեկը, բայց ոչ Telegram-ը»,- եզրափակել է Քեթքարտը։

spot_imgspot_img