0.1 C
Yerevan

Ճգնաժամ Tesla-ում. ԱՄՆ-ում հետ է կանչվել 362․000 էլեկտրամոբիլ

Նմանատիպ

Իրանում պատրաստվում են տիեզերք ուղարկել «Զաֆար 2» նոր արբանյակը

Իրանական «Զաֆար 2» արբանյակի նախատեսվող արձակումը համարվում է երկրի...

SpaceX-ը նորից հետաձգել է Falcon 9 հրթիռով ռազմական արբանյակի արձակումը

Ամերիկյան SpaceX ընկերությունը չեղյալ Է հայտարարել ռազմական արբանյակով իր...

Համակարգչային խաղերի հանրահայտ մշակող Electronic Arts (EA)-ը հեռանում է Ռուսաստանից

Ռուսաստանում համակարգչային խաղերի ամերիկյան մշակող և հրատարակող Electronic Arts...

Tesla-ն ԱՄՆ-ում հետ է կանչել ավելի քան 362,000 էլեկտրամոբիլ՝ Full Self-Driving (FSD) Beta ծրագրակազմը թարմացնելու նպատակով։

Խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) հայտարարեց Telsa-ի էլետրամոբիլներում հայտնաբերված թերության մասին, ըստ որի, վերջինիս վարորդների աջակցության համակարգը պատշաճ կերպով չի հետևում երթևեկության անվտանգության օրենքներին և կարող է վթարների պատճառ դառնալ:

«Tesla-ի ծրագրակազմը թույլ է տալիս էլեկտրամոբիլին գերազանցել արագության սահմանաչափերը, խաչմերուկներով անցնել անօրինական կամ անկանխատեսելի կերպով, ինչը մեծացնում է վթարի վտանգը»,- նշել է NHTSA-ն։

Ի պատասխան՝ Tesla-ն հայտարարել է, որ ընդունելի չէ NHTSA-ի վերլուծությունը, սակայն, ի վերջո, համաձայնել է շուկայից հետ կանչել էլեկտրամոբիլները:

Հետկանչը ներառում է 2016-2023 Model S և Model X, 2017-2023 Model 3 և 2020-2023 Model Y էլեկտրամոբիլներ, որոնք հագեցած են FSD Beta ծրագրային ապահովմամբ:

Խնդիրը նաև հասել է ԱՄՆ սենատ. ամերիկացի սենատորներ Էդ Մարկին և Ռիչարդ Բլումենթալը հայտարարել են, որ հետկանչն «ուշացած է»՝ հավելելով, որ Tesla-ն վերջապես պետք է դադարի գերագնահատել իր մեքենաների իրական հնարավորությունները:

Այս ամենին արձագանքել է նաև Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը՝ հայտարարելով, որ  «հետկանչ» տերմինի օգտագործումը ծրագրային ապահովման թարմացման համար ուղղակի սխալ է։

spot_imgspot_img