7.1 C
Yerevan

Ադրբեջանը կրկին խոսել է Լաչինում անցակետեր տեղադրելու մասին

Նմանատիպ

Հավասար խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց

Ավարտվեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին մրցափուլի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Մեր...

Արցախում բացահայտվել է պետական դավաճանության 2 դեպք

Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչ սոցիալական ցանցերի միջոցով...

Ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել հետ քաշվել ելման դիրքեր․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի...

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր ճեպազրույցի ժամանակ կրկին անդրադարձել է Լաչինի և Հայաստանի միջև անցակետ տեղադրելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին, որը նա արել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Բայրամովը, մասնավորապես, նշել է, որ այդ առաջարկը հայկական կողմին ներկայացվել է՝ որպես Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման լուծում։

«Մենք գիտենք, որ խնդրի (Լաչինի միջանցքի ապաշրջափակման-խմբ․) լուծման կոչեր կան։ Որպես այդպիսի լուծում՝ Ադրբեջանի նախագահը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետի հետ կայացած հանդիպման ժամանակ, ապա նաև պանելային քննարկումների ընթացքում առաջարկել է հսկիչ անցագրային կետեր տեղադրել «ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին»։ Դա կարող է ապահովել միջանցքի թափանցիկությունը, ինչի բացակայությունը լուրջ խնդիրներ ու հարցեր է առաջացնում։

Անցակետեր տեղադրելու առաջարկի քննարկումների ժամանակ միջազգային մեր գործընկերներից լսում ենք դրա նպատակահարմարության մասին փաստող գնահատականներ։ Մյունխենի հանդիպման ժամանակ այս առաջարկին հստակ պատասխան չի տրվել (Նիկոլ Փաշինյանի կողմից-խմբ․)։ Սակայն երկու օր անց Հայաստանի ԱԳ նախարարը, անդրադառնալով առաջարկին, առանց որևէ բացատրություն ներկայացնելու, հայտարարել է, որ այն Հայաստանի համար ընդունելի չէ»,- ասել է Բայրամովը։

spot_imgspot_img