«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է «Լիվերպուլի» հետ առաջիկա խաղից ունեցած ակնկալիքների մասին:
-Գուցե սխալվում եմ, բայց որպես մարզիչ միշտ մտածում եմ` եթե դուք խաղաք ոչ-ոքիի համար, պարտվելու եք: Այնպես որ, մենք այդ խաղին մասնակցելու ենք միայն հաղթելու համար: Իհարկե, եթե մեզ չհաջողվի հաղթել, ոչ-ոքին լավ արդյունք կլինի, բայց մենք չենք խաղալու` մտածելով, թե ոչ-ոքին հարմար հաշիվ է: Չգիտենք` ինչպես խաղալ ոչ-ոքիի համար:
Ինձ շատ է դուրս գալիս թիմային և յուրօրինակ ֆուտբոլը: Ահա թե ինչու է այս մրցաշրջանում «Լիվերպուլը» հաջող հանդես գալիս, նրանք շատ դիտարժան են խաղում,-չիլիացի մարզչի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:
Հավելենք` այժմ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը 74 միավորով գլխավորում է «Լիվերպուլը», իսկ «Մանչեսթեր Սիթին» երրորդ տեղում է` 70 միավորով: