Իտալիայի առաջնության 32-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Լիվորնոյի» նկատմամբ: Թուրինյան թիմի կազմում երկու գոլն էլ խփեց իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն` նախ 32-րդ րոպեին Կարլոս Տևեսի, ապա 3 րոպե անց Անդրեա Պիրլոյի փոխանցումներից հետո:
Անտոնիո Կոնտեի թիմն այժմ ունի 84 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը` երկրորդ հորիզոնականում ընթացող «Ռոմայի» նկատմամբ ունենալով 8 միավոր առավելություն: «Լիվորնոն» մնաց 18-րդ տեղում` ակտիվում ունենալով 25 միավոր:
«Յուվենտուս»-«Լիվորնո»` 2:0