Մեծ Բրիտանիան միջուկային էսկալացիայի վտանգ չի տեսնում
22/03/2023 17:35

Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային ուրան պարունակող արկերի մատակարարումը չի հանգեցնում հակամարտության միջուկային էսկալացիայի։ Այս կարծիքին է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին։
«Միջուկային էսկալացիա չկա: Միակ երկիրը, որը խոսում է միջուկային ասպեկտների մասին, Ռուսաստանն է», – ասել է պաշտոնյան, – «Ռուսաստանին ոչինչ չի սպառնում, «խոսքը միայն Ուկրաինային պաշտպանելու հարցում օգնելու մասին է»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով հնարավոր միջուկային ռազմական ճգնաժամը, ասել ՝ Մոսկվայի պատասխանը «սարսափելի կլինի»:
Նրա խոսքով՝ դա դաս կլինի ամբողջ մոլորակի համար, թեև այնուամենայնիվ, նախագահը կարծում է, որ Լոնդոնը Կիևին չի մատակարարի այդպիսի զինամթերք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում