ԱՄՆ կոնգրեսականներ. «Ադրբեջանի սադրանքները ցույց են տալիս, որ ԱՄՆ պետք է դադարեցնի իրենց զենք մատակարարել»

ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը եւ Հովարդ Բերմանը խստորեն դատապարտել են ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի` տարածաշրջան կատարած այցից առաջ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակումը, որի հետևանքով զոհվել է երեք հայ զինվոր և վիրավորվել են վեցը:
Ինչպես տեղեկացնում է «Asbarez.com»-ը, կոնգրեսականններն իրենց տարածած հայտարարության մեջ կոչ են անում Հ.Քլինթոնին հանդես գալ հստակ հանդիմանությամբ Ադրբեջանի նկատմամբ՝ իրենց կողմից կիրառված ագրեսիայի համար, ինչպես նաև մտահոգություն հայտնել, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին զենք վաճառում՝ այդպիսով նպաստելով Ալիեւի բռնապետական ռեժիմի ծաղկմանը:
«Ադրբեջանի կողմից ռազմական այս վերջին խախտումը ավելի է կարևորում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից Բաքու կատարելիք այցի ընթացքում Բաքվի ռազմատենչ գործողությունների դատապարտման անհրաժեշտությունը: Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից կատարվող այս սադրանքները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի այդ հանրապետությանը զենք մատակարարելու գործընթացը»,- ըդգծել է Ադամ Շիֆը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում