Քաղաքներ, որտեղ ապրում են մոլորակի ամենահարուստ մարդիկ․ Forbes

Քաղաքներ, որտեղ ապրում են մոլորակի ամենահարուստ մարդիկ․ Forbes

Ո՞ր քաղաքներում են ապրում ավելի մեծ թվով միլիարդատերեր։ Աշխարհի ո՞ր քաղաքներն են ֆինանսական խոշորագույն կենտրոնները։

Հեղինակավոր Forbes պարբերականը հրապարակել է ամենաշատ միլիարդատեր բնակիչներ ունեցող 11 քաղաքների ցանկը: Ընդհանուր առմամբ, դրանցում ապրում է 487 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը գերազանցում է 2.8 տրլն դոլարը:

Նյու Յորք Սիթի

Ցանկը գլխավորում է Նյու Յորքը, որտեղ ապրում է 101 միլիարդատեր. նրանց ընդհանուր կարողությունը 616.8 մլրդ դոլար է: Նյույորքաբնակների շարքում ամենահարուստը Մայքլ Բլումբերգն է՝ 94.5 մլրդ դոլար կարողությամբ:

Հոնկոնգ

Երկրորդ տեղում Հոնկնոգն է՝ 70 միլիարդատեր ցուցանիշով: Նրանց ընդհանուր կարողությունը 286.8 մլրդ դոլար է: Ամենահարուստ բնակիչը Լի Շաու Կին է՝ 29.5մլրդ դոլարով:

Պեկին

Երրոդ տեղում Պեկինն է, որտեղ բնակվում է 68 միլիարդատեր՝ 247.2 մլրդ դոլար կարողությամբ: Նրանց շրջանում ամենահարուստը Ժեն Յինմինն է՝ 45 մլրդ դոլարով:

Շանհայ

Չորրորդ տեղում Շանհայն է, որտեղ բնակվում է 65 միլիարդատեր՝ 181.9 մլրդ դոլար կարողությամբ: Նրանց շրջանում ամենահարուստը Քոլին Ժեն Հուանն է՝ 30.2 մլրդ դոլարով:

Լոնդոն

Հինգերորդ տեղում Լոնդոնն է, որտեղ ապրում է 63 միլիարդատեր՝ 294.9 դոլար կարողությամբ: Նրանց շրջանում ամենահարուստը Լեն Բլավատնիկն է՝ 32.1 մլրդ դոլարով:

Մոսկվա

Վեցերորդ տեղում Մոսկվան է, որտեղ բնակվում է 61 միլիարդատեր՝ 307.1 դոլար կարողությամբ: Նրանց շրջանում ամենահարուստը Վլադիմիր Պոտանինն է՝ 23.7 մլրդ դոլարով:

Մումբայ (նախկինում Բոմբեյ) քաղաքը

Յոթերորդը Մումբայն է, որտեղ ապրում է 56 միլիարդատեր՝ ընդհանուր 276.4 մլրդ դոլար կարողությամբ: Նրանցից ամենահարուստը Մուքեշ Ամբանին է՝ 83.4 մլրդ դոլարով:

Շենժեն

Ութերորդը Շենժենն է, որտեղ ապրում է 54 միլիարդատեր՝ ընդհանուր 246 մլրդ դոլար կարողությամբ: Նրանցից ամենահարուստը Մա Հուատենն է՝ 35.3 մլրդ դոլարով:

Սինգապուր

Իններորդը Սինգապուրն է, որտեղ ապրում է 46 միլիարդատեր՝ ընդահնուր 133.3 մլրդ դոլար ունեցվածքով: Ամենահարուստը Գո Չեն Լիենն է՝ 14.3 մլրդ դոլար կարողությամբ:

Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելին

Տասներորդ հորիզոնականը կիսում են երկու քաղաք՝ Դելին և Սան Ֆրանցիսկոն: Առաջինում ապրում է 37 միլիարդատեր՝ 116.4 մլրդ դոլար կարողությամբ: Նրանից ամենահարուստը Շիվ Նադարն է՝ 25.6 մլրդ դոլարով:

Սան Ֆրանցիսկո

Իսկ Սան Ֆրանցիսկոյում ապրում է 37 միլիարդատեր՝ ընդհանուր 114.2 մլրդ դոլար կարողությամբ. նրանցից ամենահարուստը Բրայան Չեսկին է՝ 9.3մլրդ դոլարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում