Ադրբեջանցին մտել է հայի տուն, հաց կերել, շորերը փոխել և դուրս եկել գյուղամեջ

Ադրբեջանցին մտել է հայի տուն, հաց կերել, շորերը փոխել և դուրս եկել գյուղամեջ

Ադրբեջանցի զինվորականը մտել է Սիսիանի գյուղերից մեկի տներից մեկը, հաց կերել, տանտիրոջ պիջակը հագել ու դուրս է եկել գյուղամեջ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է Սիսիանի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել, որ Նախիջևանից 2 ադրբեջանցի զինվորական ներթափանցել են Հայաստանի տարածք, նրանցից մեկը ՊՆ-ի հաղորդմամբ արդեն ձերբակալվել է, մյուսը դեռևս չի հայտնաբերվել։

Սիսիանի բնակիչը պատմել է, որ տանտիկինը իմացել է, թե խոհանոցում իր ամուսինն է հաց ուտում, ինքն էլ իր գործերով է զբաղվել։

«Մտել ա տներից մեկը, հաց ա կերել, շորերը փոխել է էդ մարդկանց տանը, տանտիրոջ կուռտկեն միջանցքում կախած ա եղել, իրա շորերը հանել ա, էդ շորերը հագել ա ու դուրս ա եկել։ Հետո գնացել ա նստել ա գյուղի խանութի առաջ, որ կառտ խաղա»,- ասել է նա՝ հավելելով, որ ինքն էլ ուրիշներից է այդ պատմությունը լսել։

Նրա խոսքով՝ խանութի մոտ հավաքված տղամարդիկ գլխի են ընկել, որ իրենց դիմաց ո՛չ հայ է, ո՛չ ռուս։ Բռնել են, զանգել են ԱԱԾ, եկել են, տարել են։

«Ռուսերեն կմկմացել ա, բռնել են, ասել են՝ հլը տեսնենք՝ էս ով ա։ Նենց տեղերից է անցել, որ էնտեղ պոստ կա, անհնար ա ընդեղից անցնել։ Պոստերով չէ, է՜ն վերևներով ա եկել։ Մառախուղ ա եղել, մոլորվել ա»,- նշել է բնակիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում