Վարժական հավաքի մասնակցին ՊՆ-ն կվճարի 100 հազար դրամ, իսկ աշխատավարձի մնացած մասը պետք է վճարի գործատուն. փոխնախարար

Վարժական հավաքի մասնակցին ՊՆ-ն կվճարի 100 հազար դրամ, իսկ աշխատավարձի մնացած մասը պետք է վճարի գործատուն. փոխնախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ վարժական հավաքի մասնակցողներին ՊՆ-ն կվճարի 100 հազար դրամ, իսկ աշխատավարձի մնացած մասը պետք է վճարի գործատուն:

Փոխնախարարը նշել է, որ նախկինում էլ կային գործատուներ, որ վճարում էին իրենց աշխատողներին, որոնք մասնակցում էին վարժական հավաքներին, բայց հիմա դա կանոնակարգվում է օրենքով: Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ օրենքը չունի հետադարձ ուժ:

Նրա խոսքով՝ օրենքը մշակվել է գործատուների, աշխատողների առաջարկների հիման վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում