Ալոնսո. Ավելի ու ավելի ուժեղ կդառնանք
14/06/2014 11:25
Նմանատիպ
«Ֆերրարիի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն նշել է, որ Կանադայի Գրան-պրիի ժամանակ իրենց չի հաջողվել ցուցադրել բոլիդի վրա կատարած նորամուծությունները եղանակային պայմանների պատճառով:
«Մենք լավացրել ենք բոլիդի աէրոդինամիկ արդյունավետությունը, սակայն եղանակային պայմանների պատճառով որոշ բաներ չկարողացանք ներկայացնել Կանադայի Գրան-պրիի ընթացքում: Ինչ վերաբերում է շարժիչին, ապա այս դեպքում շատ չնչին փոփոխություններ են եղել:
Ղեկավար Մարկո Մատտիաչիի` «Ֆերրարի» գալուց հետո, կարծում եմ, մենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում: Մենք ավելի ու ավելի ուժեղ կդառնանք»,-Ալոնսոյի խոսքերը մեջբերել է «Autosport»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում