Tesla-ի էլեկտրամոբիլների գներն ագրեսիվորեն նվազում են

Tesla-ի էլեկտրամոբիլների գներն ագրեսիվորեն նվազում են

Ֆրանսիական խոշորագույն ավտոարտադրող Renault ընկերությունն ի հակադրություն Tesla-ի չի նախատեսում կտրուկ նվազեցնել իր էլեկտրամոբիլների գները։ Tesla-ի իրականացրած նվազող գնային  քաղաքականությունը Renault-ի ֆինանսների ղեկավարը որակել է որպես անկումային և նախազգուշացնող  ողջ արդյունաբերության համար։

Tesla-ի էլեկտրամոբիլների գներն ագրեսիվորեն նվազում են շուկաներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում և Եվրոպայում. այս քայլով Tesla-ն փորձում է խթանել իր էլեկտրամոբիլների պահանջարկն ու «ցածր գների» շնորհիվ զսպել աճող մրցակցությունը։

Renault-ի ֆինանսական ղեկավար Թիերի Պիետոնը նշել է, որ Renault-ը կարիք չունի հետևել Tesla-ի քայլին, չնայած որ գների իջեցումից հետո Tesla Model 3-ի արժեքը Ֆրանսիայում այժմ սկսվում է 41,990 եվրոյից, մինչդեռ Renault Megane էլեկտրամոբիլի արժեքը 42,000 եվրո է:

Renault-ի ֆինանսական ղեկավարը Tesla-ի գնային քաղաքականությունը որակել է «սպիրալային», ինչը նշանակում է, որ Renault-ն դեռևս սպասում է Tesla-ի էլեկտրամոբիլների արժեքների էլ ավելի նվազման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում