21.1 C
Yerevan

Ռուսաստանը գիշերը հրթիռակոծել է ուկրաինական քաղաքները. կան զոհեր և վիրավորներ

Նմանատիպ

Եվրախորհրդարանն ընդունել է զենքի լայնածավալ արտադրության ծրագիր

Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Եվրահանձնաժողովի կողմից մշակված օրինագծին, որը...

Քիշնևում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի...

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է ուկրաինական զինուժի կողմից սահմանը ճեղքելու փորձի մասին

Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինո շրջանում փորձել...

Անցած գիշեր ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։ Ուման քաղաքում հրթիռակոծվել են բնակելի շենքեր ու պահեստներ։ Վերջին տվյալներով՝ ռուսական հրթիռի կամ խոցված հրթիռի բեկորների՝ բազմահարկ շենքին հարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Ավելի քան 10 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են, գրում է golosameriki.com-ը:

«Ումանի վրա հրթիռային հարձակման հետևանքով մոտ 10 բազմաբնակարան շենք է վնասվել։ Դրանցից մեկում ամբողջովին քանդվել է մուտքը։ Մարդիկ մնում են փլատակների տակ: Ցավոք, կան վիրավորներ և զոհեր, այդ թվում՝ երեխա»,- ասված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարության մեջ։

Ումանը գտնվում է Ուկրաինայի կենտրոնում՝ առաջնագծից հեռու։

Մինչդեռ Դնեպրում ռուսական բանակի գիշերային հրթիռակոծության հետևանքով ավերվել է առանձնատուն: Զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ երկու տարեկան աղջիկ։ Երեք մարդ վիրավորվել է, հայտնել է Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը։

Ռուսաստանը չի մեկնաբանում հրթիռային հարվածների մասին տեղեկատվությունը և սովորաբար պնդում է, որ մասնակից չէ խաղաղ բնակիչների մահվանը։

spot_imgspot_img