27.1 C
Yerevan

Թայվանը կձգտի նոր սերնդի կործանիչներ արտադրել

Նմանատիպ

Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը...

Խաղաղության պայմանագիրը կարող է շուտով կնքվել․ Ալիև

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել...

Թուրքիայում այսօր նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է

Թուրքիայում տեղական ժամանակով ժամը 08:00-ին բացվել են ընտրատեղամասերը նախագահական...

Թայվանն ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ կփորձի նոր սերնդի կործանիչներ արտադրել։ Այս մասին հայտարարել է ռազմական ոլորտում մասնագիտացված թայվանական AIDC ընկերության ղեկավար Հու Քայ-Հունգը։

Թայվանի կառավարությունը մտահոգված է Պեկինի ուժեղացող ճնշումներից. վերջինս փորձում է ստիպել Թայվանին ընդունել Չինաստանի ինքնիշխանությունը:
Թեև Թայվանի օդուժը հագեցած է ամերիկյան F-16, ֆրանսիական Mirage, ինչպես նաև F-CK-1 Ching-kuo կործանիչներով, այնուամենայնիվ, Թայվանը ձգտում է հաջորդ սերնդի կործանիչների արտադրության նախապատրաստությունները տեսնել օր առաջ:

«Երբ խոսքը գնում է հաջորդ սերնդի կործանիչների մշակման մասին, մենք հուսով ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կաջակցի Թայվանին»,- հայտարարել է AIDC-ի նախագահ Հու Քայ-Հունգը:

AIDC-ը լուրջ փորձ ունի կործանիչների արտադրության գործում. 2020 թվականին վերջինս փորձարկել է ռեակտիվ AT-5 Brave Eagle-ը, որը Թայվանի առաջին ռեակտիվ ինքնաթիռն է։ Բացի այս, AIDC-ը մասնագիտացված է նաև կործանիչների արդիականացման գործում։

spot_imgspot_img