16.1 C
Yerevan

G7-ի առաջնորդները մտադիր են սահմանափակել արտահանումը Ռուսաստան

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

G7-ի երկրների ղեկավարները պլանավորում են այս շաբաթ Ճապոնիայում կայանալիք գագաթնաժողովում խստացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները: Նոր միջոցներով  կսահմանափակվի այն ապրանքների արտահանումը Ռուսաստան, որոնք կարող են օգտակար լինել ՌԴ զինված ուժերի համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով քննարկումներին ծանոթ պաշտոնյաներին:

Ըստ աղբյուրների՝ միջոցառումները, որոնց մասին պլանավորվում է հայտարարել առաջիկա գագաթնաժողովի ժամանակ, նպատակամիտված են կրճատել առևտուրը, որի արդյունքում Ռուսաստանի զինված ուժերն աջակցություն են ստանում։ Գործակալությունը չի նշում, թե կոնկրետ ինչ ապրանքների մասին է խոսքը։ Բացի այդ, G7-ի միջոցառումներն ուղղված կլինեն երրորդ երկրների մասնակցությամբ պատժամիջոցներից խուսափումը կանխելուն, ինչպես նաև Ռուսաստանում էներգիայի ապագա արտադրությունը խաթարելուն:

Բացի այդ, ԱՄՆ-ի պաշտոնյաներն ակնկալում են, որ G7-ի անդամները կհամաձայնեն հարմարեցնել պատժամիջոցների նկատմամբ մոտեցումն այնպես, որ գոնե որոշակի կատեգորիայի ապրանքների դեպքում ողջ արտահանումն ավտոմատ կերպով արգելվի, եթե միայն այդ ապրանքները ներառված չեն արտահանման համար թույլատրված ապրանքների ցուցակում:

Նշվում է, որ ԱՄՆ-ի վարչակազմն ավելի վաղ G7-ի դաշնակիցներին դրդել էր հրաժարվել պատժամիջոցների նկատմամբ ներկայիս մոտեցումից, որը թույլ է տալիս ցանկացած ապրանք վաճառել Ռուսաստանին՝ պայմանով, եթե դրանք «բացահայտորեն չեն հայտնվել սև ցուցակում»։

Գործակալության գնահատմամբ՝ մոտեցման փոփոխությունը «կարող է դժվարացնել Մոսկվայի համար պատժամիջոցների ռեժիմում բացեր գտնելը»։

«Մեծ յոթնյակի» նախագահությունը 2023 թվականին անցել է Ճապոնիային։ G7-ի կազմում են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան: Նշված երկրների առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա Հիրոսիմայում, մայիսի 19-21-ը։

spot_imgspot_img