Կարա Բալայի արձանը կվերադարձվի Աբովյան փողոց

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ մոտ ժամանակներում մեկնարկելու են Հյուսիսային պողոտայի բարեկարգման, կանաչապատման և արտաքին լուսավորության ցանցի նորացման աշխատանքները: Արդյունքում՝ պողոտայում մոտ երեք անգամ պետք է ավելանան կանաչ տարածքները, կփոխարինվեն սալիկներն ու նոր լուծումներ կտրվի արտաքին լուսավորությանը:

Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնարարվել է ծրագրին մասնակից դարձնել նաև պողոտայի տարածքում գտնվող օբյեկտների սեփականատերերին:

Այգիներում և պուրակներում գիշերային լուսավորություն ապահովելու նպատակով ևս հանձնարարվել է աշխատանքներին մասնակից դարձնել նաև տարածքները վարձակալած տնտեսվարողներին:

Զեկուցվել է, որ համապատասխան իրավական քայլեր են ձեռնարկվել պարտադիր բարեկարգման նորմերը չպահպանող մի շարք տնտեսավարող սուբյեկտների հետ վարձակալական պայմանագրերը դադարեցնելու ուղղությամբ:

Գեղարվեստական խորհրուրդը հավանություն է տվել Կարա Բալայի արձանը Աբովյան փողոցում վերատեղադրելու հարցին:

Նշենք, որ արձանը Աբովյան փողոց տեղափոխելու նախաձեռնությամբ հանդես էին եկել ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր, նախաձեռնությանը կողմ էր արտահյտվել նաև քանդակագործ Լևոն Թոքմաջյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում