Մ.Սաղաթելյանը և Գ.Նազարյանը վթարի են ենթարկվել. Նրանց վիճակը ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում

Այսօր կեսգիշերն անց, ժամը 01.35-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Երևանի Նալբանդյան և Արամի փողոցների խաչմերուկում. «Օպել» և «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենանրեն իրան են բախվել, այնուհետև «Ֆոլցվագենը» բախվել է նաև էլեկտրասյանը և հրդեհ է բռնկվել:

Պարզվել է, որ պատահարի հետևանքով տուժել են հայտնի շոումեն, նախկին «КВН»-ի առաջատարներից Մարկ Սաղաթելյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նազարյանը:

ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ ահազանգն ստանալուն պես դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ավտովթարի հետևանքով «Ֆոլցվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1971 թ. ծնված Գրիգոր Նազարյանը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ տուժածների առողջական վիճակը ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում