«Forbes»-ը ներկայացրել է ամենաթանկ ապրանքանիշ-մարզիկներին
08/10/2014 14:11
Նմանատիպ
«Forbes» ամսագիրը կազմել է այն մարզիկների տասնյակը, ում անուններն այս տարվա ամենաթանկ ապրանքանիշերն են։
Առաջատարը բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն է, նրան հաջորդում է գոլֆիստ Թայգեր Վուդսը, իսկ եռյակը եզրափակում է շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը։
Ցանկում կա երկու ֆուտբոլիստ՝ «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն և «Բարսելոնայի» առաջատար Լիենլ Մեսսին։
1. Լեբրոն Ջեյմս (բասկետբոլ) – 37 մլն դոլար
2. Թայգեր Վուդս (գոլֆ) – 36 մլն
3. Ռոջեր Ֆեդերեր (թենիս) – 32 մլն
4. Ֆիլ Մայքլսոն (գոլֆ) – 29 մլն
5. Մհենդրա Սինգ Դհոնի (կրիկետ) – 20 մլն
6. Ուսեյն Բոլտ (ատլետիկա) – 19 մլն
7. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ) – 17 մլն
8. Քոբի Բրայանտ (բասկետբոլ) – 15 մլն
9. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ) – 12 մլն
10. Ռաֆայել Նադալ (թենիս) – 10 մմլն
Հետևեք մեզ նաև Telegram-ում