Գեյմերների համար թեժ ամառ է սպասվում․ հուլիսին թողարկվող լավագույն խաղերը

Գեյմերների համար թեժ ամառ է սպասվում․ հուլիսին թողարկվող լավագույն խաղերը

Այս տարվա հուլիսն առատ է վիրտուալ խաղերի թողարկումներով։ Ձեզ ենք ներկայացնում 2023 թվականի ամենասպասված խաղերը։

JAGGED ALLIANCE 3 

Ժանրը՝ մարտավարական RPG

Ինչով խաղալ՝ PC

Թողարկման ամսաթիվ՝ հուլիսի 14

Հայտնի մարտավարական RPG-ն վերադառնում է։ Դուք կարող եք կրկին ստանձնել վարձկանների ջոկատի հրամանատարությունը և կարգուկանոն հաստատել Երրորդ աշխարհի հորինված պատությունում՝ Grand Chiene-ում, որի նախագահին առևանգել են:

Խաղացողների տրամադրության տակ են ուշագրավ զենքեր, հետաքրքիր կերպարներ, «հաջողության զինվորներ»։ Խաղացողները կանցնեն «հին դպրոց»-ին բնորոշ բարդությունների միջով:

GYLT

Ժանրը՝ սարսափ էքշն

Ինչով խաղալ՝ PC, PS 4.5, Xbox Series X|S, Xbox One

Թողարկման ամսաթիվ՝ թողարկվել է

Մանկական երևակայությունների, վախերի և ենթագիտակցության մասին արդեն պատմվել են բազմաթիվ տեսախաղերում, ինչպիսիք են՝ Little Nighmares, Fran Bow, Limbo, սակայն թեման մնում է ակտուալ։

Tequila Works ստուդիան թողարկել է միստիկ սարսափ ժանրին պատկանող խաղ՝ լի հանելուկներով ու գաղտնիքներով։ Խաղը Սալի անունով աղջկա մասին է, որը հայտնվել է «մղձավանջային» զուգահեռ իրականության մեջ։

IMMORTALS OF AVEUM 

Ժանրը՝ առաջին դեմքով հրաձիգ

Ինչով խաղալ՝ PC, PS 5, Xbox Series X|S

Թողարկման ամսաթիվ՝ հուլիսի 20

Մշակողները խոստանում են գրեթե Call of Duty, բայց մարտական ​​մոգերի կախարդական աշխարհում։ Դուք կկարողանաք կախարդել երկու ձեռքով երեք տարբեր սպեկտրներում՝ կանաչ, կարմիր և դեղին: Կախարդության յուրաքանչյուր տեսակ ունի եզակի տիրույթ և վնասի չափ։

EXOPRIMAL   

Ժանրը՝ էքշն

Ինչով խաղալ՝ PC, PS 4.5, Xbox Series X|S, Xbox One

Թողարկման ամսաթիվ՝ հուլիսի 14

Capcom ստուդիան հիշել է դինոզավրերին. նոր մարտախաղում կարող եք հավաքել ընկերների թիմ և ցույց տալ նախապատմական սողուններին, որոնք հանկարծակի հեղեղել են Երկիրը: Ձեզ անհրաժեշտ կլինի նախնադարյան մողեսների դեմ պայքարել էկզոհանդերձանքների օգնությամբ՝ միաժամանակ վերագրավելով տարածքներ և արժեքավոր արտեֆակտներ այլ խաղացողներից: ԿՀԱՂԹԻ ՈՒՂԵԺԱԳՈՒՅՆԸ!

UNHOLY 

Ժանրը՝ սարսափ` գոյատևման մոտիվներով

Ինչով խաղալ՝ PC, PS 5, Xbox Series X|S

Թողարկման ամսաթիվ՝ հուլիսի 20

Կինը փնտրում է իր կորած որդուն՝ տեղափոխվելով մի աշխարհից մյուսը։ Ավաղ, սա Silent Hill-ի նոր մասը չէ, բայց Duality Games ստուդիան թողարկել է ևս մեկ երկարաժամկետ աշխատանք՝ Unholy: Գործողությունը կծավալվեն Արևելյան Եվրոպայի քաղաքներից մեկում՝ կրոնական խմբավորմանը պատկանող մռայլ թագավորությունում:

Գրաֆիկան ու պատկերները ձեզ կստիպեն մոռանալ իրականությունը։

F1 MANAGER 2023   

Ժանրը՝ սպորտային

Ինչով խաղալ՝ PC, PS 4.5, Xbox Series X|S, Xbox One

Թողարկման ամսաթիվ՝ հուլիսի 31

Այս խաղը իսկական նվեր է «Ֆորմուլա 1»-ի երկրպագուների համար։ Այս տարվա F1 Manager-ը կներառի 23 մրցավազք, վեց F1 սպրինտ, նոր մեքենաներ, վազքուղիներ, վարորդներ և մարտահրավերներ: Խաղացողը կկարողանա իրեն զգալ որպես Ֆորմուլայի թիմի մենեջեր․ ստանձնել թիմի ղեկավարությունը, վերահսկել մրցարշավների նախապատրաստումը, լարել մեքենաները մինչև վերջին պտուտակը և, իհարկե, վայելել մրցարշավի դիտարժան պահերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում