«Չորրորդ իշխանություն». ՀՀԿ-ական էլիտար հարսանիք
Նմանատիպ
«Շաբաթ օրը «Փարավոն» ռեստորանում տեղի է ունեցել Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու հարսանիքը, որի պատվավոր հյուրերն են եղել Սերժ Սարգսյանն ու իր տիկինը՝ Ռիտա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետը երկար տարիներ եղել է ԱԺ պատգամավոր, սակայն հրավիրյալների մեջ ՀՀԿ-ական պատգամավորները սակավաթիվ են եղել:
Ինչո՞ւ են ՀՀԿ-ականները քիչ եղել հրավիրյալների թվում, դժվար է ասել: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ներկաների համար անհասկանալի է եղել Հանրապետական կարկառուն ներկայացուցիչ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի բացակայությունը:
Հիշեցնենք, որ մարզպետի որդու հարսնացուն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի դուստրն է՝ Նաիրուհի Սահակյանը»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում