Իրաքում հրդեհից ավելի քան 450 մարդ է մահացել և տուժել

Իրաքում հրդեհից ավելի քան 450 մարդ է մահացել և տուժել

Իրաքի հյուսիսում գտնվող Նայնավա նահանգում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 450 մարդ է մահացել և տուժել։ Այս մասին Х սոցցանցում հայտնել է Իրաքի Կարմիր կիսալուսնի կազմակերպությունը։

Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը տվյալներ է ներկայացրել, որ Մոսուլ քաղաքից դեպի արևելք գտնվող հարսանեկան սրահներից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 120-ի, ավելի քան 200 մարդ տուժել է։

Ինչպես գրում են իրաքյան ԶԼՄ-ները, ոստիկանությունը ենթադրում է, որ հրդեհը տեղի է ունեցել փակ տարածքում հրավառություն կազմակերպելու պատճառով, քանի որ չեն պահպանվել հակահրդեհային անվտանգության կանոնները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում