Փաշինյանը ցանկանո՞ւմ է Զելենսկի դառնալ

Փաշինյանը ցանկանո՞ւմ է Զելենսկի դառնալ

Փաշինյանի երեկվա հայտարարություններից հետո թուրքական մամուլում տարածվում են հոդվածներ հետևյալ վերնագրով. «Փաշինյանը ցանկանո՞ւմ է Զելենսկի դառնալ»։

Ահա նշված վերնագրի տակ գտնվող նյութից վերջին մեջբերումը.

«Հետևելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղուն, ով իր երկիրը տարավ դեպի «վտանգավոր ձեռնարկություն», որը առաջնորդվում էր արևմտյան երաշխիքներով, Փաշինյանը պետք է վերանայի գործելաոճը»:

Ճիշտ է, նյութը, որտեղ խոսվում է Ֆրանսիայի կողմից Հայաստանին ռազմական օգնություն հատկացնելու և Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի ընդունման մասին է, սակայն այն վերաբերում է նաև Հայաստանում Ռուսաստանի հնարավոր միջամտությանը Ուկրաինայի օրինակով։

Սակայն Ռուսաստանը հնարավոր է միակ կողմը չէ, որ կարող է հրահրվել Փաշինյանի հայտարարություններից։ Ադրբեջանն ու Թուրքիան նեւյնպես կարող են և արդեն իսկ բազմիցս ցույց են տվել իրենց քայլերով։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել էր մեկնել Իսպանիա, որտեղ նախատեսվում էր հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մրսածության պատճառով նույնպես չեղարկել էր իր մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում