Samsung Pay-ն ապրիլի 3-ից այլևս չի սպասարկի «Мир» քարտերը

Samsung Pay-ն ապրիլի 3-ից այլևս չի սպասարկի «Мир» քարտերը

Samsung Pay վճարային ծառայությունում «Мир»քարտերի ավելացումն ու օգտագործումն անհասանելի կլինի ապրիլի 3-ից։ Այս մասին հայտնել է Samsung-ը։

«Հարգելի օգտատերեր, 2024 թվականի ապրիլի 3-ից Samsung Pay-ում «Мир» քարտերի ավելացումն ու օգտագործումը հասանելի չի լինի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Samsung Pay հավելվածում ակումբային քարտերի և հավատարմության քարտերի ավելացման և օգտագործման ֆունկցիոնալությունը կաշխատի առանց փոփոխությունների։

Հետևեք մեզ նաև Telegram-ում