Telegram-ը թույլ կտա օգտատերերին սահմանափակել, թե ովքեր կարող են իրենց հաղորդագրություններ գրել

Telegram-ը թույլ կտա օգտատերերին սահմանափակել, թե ովքեր կարող են իրենց հաղորդագրություններ գրել

Ապրիլի սկզբից Telegram-ի օգտատերերը Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից կկարողանան սահմանափակել նրանց շրջանակը, ովքեր կարող են իրենց անձնական հաղորդագրություններ ուղարկել, ասել է մեսենջերի ստեղծող Պավել Դուրովը։

Նրա խոսքով, չորս օր առաջ Telegram-ի ռուսալեզու օգտատերերը սկսել են բողոքել «անծանոթների հաղորդագրություններից, որոնք կոչ են անում ահաբեկչություններ իրականացնել»։ Telegram-ը դադարեցրել է նման հաղորդագրություններ ուղարկելու «տասնյակ հազարավոր» փորձեր, և դրանք ուղարկող օգտատերերը մշտապես արգելափակվել են, հավելել է Դուրովը։

Մեսսենջերը նաև կներկայացնի «արհեստական ​​ինտելեկտի վրա հիմնված լուծումներ»՝ նման հաղորդագրությունները զտելու համար, ասել է Դուրովը։ «Telegram-ը չարտոնված նամակագրությունների և բռնության կոչերի տեղ չէ»,- հավելել է նա։

Դուրովը նորամուծությունների մասին հայտարարել է այն բանից հետո, երբ Կրեմլը քննադատել էր Telegram-ը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ մեսենջերն ավելի ու ավելի է օգտագործվում ահաբեկչական նպատակներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում