ՌԴ-ում հայտնվել է ՏՏ ոլորտի երկրորդ դոլարային միլիարդատերը

ՌԴ-ում հայտնվել է ՏՏ ոլորտի երկրորդ դոլարային միլիարդատերը

Astra Group-ի տնօրենների խորհրդի նախագահ Դենիս Ֆրոլովին պատկանող բաժնետոմսերի շուկայական արժեքը գերազանցել է 102 միլիարդ ռուբլին, ինչը նրան միլիարդատեր է դարձրել։ Այս մասին հայտնում է Forbes-ը։

«Ֆրոլովը դարձել է երկրորդ ռուս միլիարդատերը, ով իր կարողությունը վաստակել է տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով (առաջինը Եվգենի Կասպերսկին էր՝ «Կասպերսկու լաբորատորիայի» սեփականատերը)»,- պարզաբանում է հրատարակությունը։

Ֆրոլովը Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի շրջանավարտ է։ Նա յոթ տարի աշխատել է Wimm-Bill-Dann-ում, որտեղ ներդրումային վերլուծաբանի պաշտոնից հասել է զարգացման տնօրենի: 2017 թվականին Դենիս Ֆրոլովը գնել է Astra Linux ռուսական օպերացիոն համակարգը։ Այն օգտագործվում է կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքի օբյեկտներում, գործադիր իշխանություններում և պետական ​​կորպորացիաներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում