2028թ․ Հնդաստանը կարող է դառնալ համաշխարհային տնտեսական աճի կարևոր խթան

2028թ․ Հնդաստանը կարող է դառնալ համաշխարհային տնտեսական աճի կարևոր խթան

Համախառն ներքին արդյունքով և համաշխարհային տնտեսության զարգացման մեջ ունեցած խթանիչ դերով Հնդկաստանը 2028թ․ կարող է դառնալ աշխարհում առաջատար պետություն։ Այդ մասին գրում է Bloomberg-ը։

Համաձայն աղբյուրի վերլուծության՝ Հնդկաստանում համախառն ներքին արդյունքը կաճի 9 տոկոսով։ Ու անգամ ամենաբացասական զարգացման դեպքում էլ, երբ այդ ցուցանիշը չի գերազանցի 6,5 տոկոսը, Նյու Դելին, ամեն դեպքում, կհայտնվի աշխարհի հզորագույնների հնգյակում՝ տնտեսական ցուցանիշով։ Դրա շնորհիվ կանխատեսվում է, որ Հնդկաստանը կդառնա համաշխարհային տնտեսական աճի հիմնական խթանիչը։

Ապրիլի 5-ին Հնդկաստանի Պահուստային բանկի  ղեկավար Շակտիկանտ Դասը հայտարարել է, որ հնդկական տնտեսությունը 2024-25 ֆինանսական տարում կարող է աճել 7 տոկոսով։ Հնդկաստանի առևտրի նախարարության տվյալներով՝  պետական վճարումներն օգնել են երկրին նշանակալի մեծացնել էլեկտրոնիկայի, ինչպես նաև ԱԹՍ-ների և տնտեսության 14 այլ ճյուղերում արտադրության ծավալը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում