Հնդիկ գործարարները ցանկանում են գնել «Մարուսիան»
27/10/2014 19:22
Նմանատիպ
«Telegraph»-ը հայտնում է, որ երկու հնդիկ գործարարներ ցանկանում են գնել «Մարուսիան»: Գործարարներ Բալժինդեր Սոհին և Սոննի Կաուշալն ընկերության պոտենցյալ գնորդներ են: Հիշեցնենք, որ թիմը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի ու բաց կթողնի ԱՄՆ-ում կայանալիք առաջիկա մրցաշարը:
«Մենք շատ մոտ ենք գործարքի կայացմանը: Գինը պետք է հարմարեցնել: Լուրջ առաջարկ ենք արել ու սպասում ենք իրադարձությունների հետագա զարգացմանը»,-ասել է Սոհին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում