ԵՄ տնտեսությունը չի դիմանա Չինաստանի հետ մրցակցությանը․ Ժոզեպ Բորել

ԵՄ տնտեսությունը չի դիմանա Չինաստանի հետ մրցակցությանը․ Ժոզեպ Բորել

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպայի տնտեսության որոշ ճյուղեր Չինաստանի հետ մրցակցության պատճառով գտնվում են վտանգի տակ։ Այդ մասին Foreign Policy-ին տված հարցազրույցում ասել է նա։

ԵՄ պաշտոնյան հիշեցրել է, որ եվրոպական տարածքում օգտագործվող արևային պանելների 80 տոկոսը ներմուծվում են Չինաստանից, իսկ կանաչ էներգիայի ակտիվ զարգացումը Չինաստանում, ըստ նրա, քանդել է ԵՄ-ի համապատասխան ճյուղը։

Բորելը մտահոգություն է հայտնել, որ հիմա նույնը սպառնում է նաև մեքենաշինության ոլորտին։

Ըստ ԵՄ բարձր ներակացուցչի՝ Չինաստանն իր ներքին շուկայի ավելցուկային մասն արտահանում է երրորդ երկրներ, քանի որ իր արտադրանքի ավել մասն իրացնելու խնդիր ունի, որն ինքնուրույն չի կարողանում լուծել։ Նման բաները սպառնում են եվրոպական երկրների տնտեսությանը։

Հունվարի վերջին  Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վլադիս Դոմբրովկիսը հայտարարել էր, որ ԵՄ-ն չափազանց դժգոհ է, որ չինական արտադրության ավտոմեքենաները ողողել են եվրոպական շուկան։

Մայիսի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպմանը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել էր, որ ավելցուկային արտադրական  հզորություններ Չինաստանում չկան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում