Yerevan
10
+8°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Եվրամիությունն ավելի քան 20 տարի ետ է ընկել խոշոր տնտեսություններից

Եվրամիությունն ավելի քան 20 տարի ետ է ընկել խոշոր տնտեսություններից

Արտադրողականության աճի մշտական ճեղքվածքի պատճառով Եվրամիությունն ավելի քան 20 տարի ետ է ընկել մյուս խոշոր տնտեսություններից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՝ փոխանցելով մրցունակության վերաբերյալ Եվրահանձնաժողովի (ԵՀ) ռազմավարության դրույթները։

«ԵՄ-ն պետք է շտապ վերացնի իրեն զսպող վաղեմի արգելքներն ու կառուցվածքային թերությունները։ Ավելի քան երկու տասնամյակ Եվրոպան չի հասցնում մյուս խոշոր տնտեսությունների հետևից՝ արտադրողականության աճի մշտական խզման պատճառով»,-նշվում է փաստաթղթում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում