Եվրամիությունը պետք է լուծի էներգակիրների գների խնդիրը․ Եվրահանձնաժողով
29/01/2025 18:00

Նմանատիպ
«Եվրամիությունը պետք է լուծի էներգակիրների գների խնդիրը համայնքում։ Դրանք շատ ավելի բարձր են, քան մյուս տարածաշրջաններում»,- ասված է մրցունակության վերաբերյալ Եվրահանձնաժողովի (ԵՀ) ռազմավարության մեջ։ Այս մասին մամուլի ասուլիսում ներկայացրել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«ԵՄ-ն պետք է նախապես զբաղվի եվրոպական ընկերությունների և տնային տնտեսությունների համար էներգակիրների բարձր և անկայուն գների խնդրով։ Էներգակիրների գները շատ ավելի բարձր են, քան մրցակից տարածաշրջաններում, դրանք զգալիորեն տարբերվում են ԵՄ-ում»,-նշված է ԵՀ փաստաթղթում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում