ԱՄՆ-ից կարտաքսվեն բոլոր նրանք, ում վիզայի ժամկետը լրացած կլինի
29/01/2025 22:51
![ԱՄՆ-ից կարտաքսվեն բոլոր նրանք, ում վիզայի ժամկետը լրացած կլինի](https://times.am/v3/wp-content/uploads/2025/01/Снимок-экрана-2025--e1738176684519-1200x630.png)
Նմանատիպ
Ամերիկյան իշխանությունները երկրից կարտաքսեն նրանց, ովքեր վիզայի ժամկետի ավարտից հետո մնացել են ԱՄՆ-ում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիտը:
«Եթե անձը մնում է վիզայի ժամկետի ավարտից հետո, նա դառնում է անօրինական ներգաղթյալ և դառնում է արտաքսման ենթակա»,- ասել է Լևիտը ճեպազրույցի ժամանակ:
Հունվարի 20-ին, երդմնակալության օրը, Դոնալդ Թրամփը ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում իր առաջին ելույթում խոստացավ անհապաղ դադարեցնել ապօրինի ներգաղթյալների մուտքը ամերիկյան տարածք և սկսել միլիոնավոր միգրանտների արտահանձնման գործընթացը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում