Meta-ի հրամանագիրն անմիջապես լրագրողների մոտ է հայտնվել

Meta-ի հրամանագիրն անմիջապես լրագրողների մոտ է հայտնվել

ԶԼՄ-ներում ներքին տեղեկատվության տարածումն արգելելու մասին ամերիկյան Meta կորպորացիան հրամանագիր է հրապարակել։ Այդ տեքստն անմիջապես լրագրողների մոտ է հայտնվել: Այս մասին հայտնել է The Verge պորտալը՝ վկայակոչելով կորպորացիայի ներքին փաստաթղթերը։

Ըստ տեղեկությունների՝ Meta-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը փակ ժողով է անցկացրել կորպորացիայի ներսում, խոսել է 2025 թվականին ընկերությանը սպասվող բարեփոխումներից, ինչպես նաև բովանդակության մոդերացիայից՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պայքարի ֆոնին՝ բազմազանության, հավասարության և ներառման դաշնային քաղաքականության դեմ (Diversity, Equality and Inclusion, DEI): Նա հայտարարել է, որ մինչև փետրվարի 10-ը ցածր ցուցանիշներ ունեցող աշխատակիցները կազատվեն աշխատանքից: Meta-ի աշխատակիցները ժողովի բովանդակության մասին անմիջապես հայտնել են ԶԼՄ-ներին։

Meta-ի տեղեկատվական անվտանգության տնօրեն Գայ Ռոզենն արտահոսքի հայտնաբերումից հետո ներքին փաստաթուղթ է հրապարակել։ Հայտնել է, որ ԶԼՄ-ներում ներքին տեղեկատվության տարածման համար կորպորացիան «համապատասխան միջոցներ կձեռնարկի, այդ թվում՝ աշխատանքից ազատելը»:

Meta-ի աշխատակիցներն անտեսել են կարգադրությունը, և այդ ներքին փաստաթղթի տեքստն արտահոսքի արգելքի մասին անմիջապես հայտնվել Է The Verge պորտալի մոտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում