Խոշոր երկրների գերատեսչություններում արգելվել է օգտագործել Deep Seek-ի արտադրանքը

Խոշոր երկրների գերատեսչություններում արգելվել է օգտագործել Deep Seek-ի արտադրանքը

Թայվանի կառավարական հաստատությունները չպետք է օգտագործեն Չինական DeepSeek ստարտափի չաթ-բոտը։ Այս մասին հայտարարել է երկրի թվային տեխնոլոգիաների հարցերով գերատեսչությունը, գրում է Taipei Times թերթը։

«DeepSeek-ի արհեստական բանականության ծառայությունը չինական արտադրանք է։ Դրա աշխատանքը ենթադրում է տեղեկատվության միջսահմանային արտահոսք։ Դա արտադրանք է, որը սպառնալիքի տակ է դնում տեղեկատվական անվտանգությունը»,-թերթը մեջբերում է գերատեսչության հայտարարությունը:

Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ամերիկացի օրենսդիրներին արգելել են օգտվել չինական DeepSeek-ի արհեստական ինտելեկտի չաթ-բոթից: Իտալիայի անձնական տվյալների պաշտպանության վարչությունը կարգադրել է արգելափակել Deep Seek-ը։

Չինական DeepSeek ընկերությունը հունվարի 20-ին թողարկել է չաթ-բոտի R1 նոր տարբերակը, որը, ինչպես պնդում են, գերազանցում է ամերիկյան OpenAI-ի ChatGPT-ի առաջատար տարբերակը: Ընդ որում, ինչպես նշում են փորձագետները, շատ ավելի քիչ միջոցներ են ծախսվել, քան OpenAI-ի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում