«Արարատ»-«Փյունիկ»` 0:3. Սեզար Ռոմերոն` հեթ-տրիկի հեղինակ
08/11/2014 17:54
Նմանատիպ
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում «Փյունիկն» արտագնա խաղում հաղթանակ տոնեց ետնապահ «Արարատի» նկատմամբ: Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սեզար Ռոմերոն:
Առաջին գոլը Սեզար Ռոմերոն խփեց 34-րդ րոպեին` մոտ 23 մետր հեռավորությունից դիպուկ իրացնելով տուգանային հարվածը: Մյուս գոլերը մեքսիկացին խփեց մրցավարի ավելացրած ժամանակահատվածում:
Այս հաղթանակի շնորհիվ «Փյունիկը» վաստակած միավորների քանակը հասցեց 24-ի և մրցաշարային աղյուսակում շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը, իսկ «Արարատը» մնաց վերջին տեղում` ակտիվում ունենալով 6 միավոր:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն, 13-րդ տուր
«Արարատ»-«Փյունիկ»` 0:3
Գոլերը` Ռոմերո 34՛, 91՛, 92՛