Եթե իմ տղան Շուշիում մինչև վերջին շունչը կռվեց, ես իրավունք չունեմ սուս մնալու․ Մանուկյան
Կարդացեք նաև
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը հերթական նախընտրական շրջայցն է իրականացրել Էջմիածին քաղաքում՝ հանդիպելով բնակիչներին։
Մանուկյանն իր թիմի ուղեկցությամբ շրջել է շենքերի բակերում, իրականացրել իրազեկման ակցիա, մարդկանց բաժանել նախընտրական բուկլետներ՝ ներկայացնելով իր քաղաքական թիմի ծրագրերը։
Քաղաքացիները ջերմությամբ էին ընդունում «Հայրենիք» կուսակցության թեկնածուին և հայտնում իրենց աջակցությունը։ Ավելին, էջմիածինցիները պատուհաններից, պատշգամբներից ու մեքենաներից ողջունում և ոգևորում էին Մանուկյանին՝ նրան հաջողություն մաղթելով առաջիկա ընտրություններում։
Մանուկյանի հաջորդ կանգառը Վաղարշապատ խոշորացված համայնքի Հովտամեջ գյուղն էր, որտեղ բնակիչները ոգևորված լսում էին թեկնածուի խոսքը և ողջունում նրա որոշումը։
«Մենք պետք է կարողանանք ոչ թե պառակտումները գտնել, այլ այն, ինչ մեզ միավորում է, որտեղ ապրեցնող ուժ կա։ Ես պատրաստ եմ ձեզ հետ միասին անել այդ ամենը, պատրաստ եմ աշխատել ձեզ հետ։ Եթե ինձ վստահեք՝ ես ձեր ծառան եմ, մնացածը անիմաստ է դառնում։ Էս տղերքը կյանք տվեցին․ եթե իմ տղան Շուշիում մինչև վերջին շունչը կռվեց, ես իրավունք չունեմ սուս մնալու»,– իր խոսքում նշել է Մանուկյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում