Եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայում փետրվարի 16-19-ը․ տեր Եսայի
19/01/2026 18:31
Կարդացեք նաև
Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։
«Հարկ է ընդգծել, որ Հայ առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։ Բացառություն է Ազգային-եկեղեցական ժողովը։ Ուստի Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում փետրվարի 16-19-ը»,- ասել է հոգևորականը։
Նրա խոսքով՝ նման նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես և Գերագույն հոգևոր խորհրդի գումարման դեպքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում