Իրանն ու տարածաշրջանի երկրները հանդիպում կանցկացնեն Էլ Ռիադում
Կարդացեք նաև
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էլ Ռիադում նախապատրաստվում են առանձին տարածաշրջանային բանակցություններ Իրանի և Պարսից ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով հանդիպման նախապատրաստությանը ծանոթ դիվանագիտական աղբյուրի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցություններին կմասնակցեն Իրանը, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը և Իրաքը։ Քննարկումների հիմնական թեման կլինի Հորմուզի նեղուցի անվտանգությունն ու դրա հետագա շահագործման հարցերը։
Նշվում է, որ այս բանակցությունները տարանջատված են Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող խաղաղության շուրջ քննարկումներից և կենտրոնացած են նեղուցի ականազերծման, ինչպես նաև ապագա ծովային գործողությունների վերաբերյալ պայմանավորվածությունների մշակման վրա։
Դիվանագիտական աղբյուրների գնահատմամբ՝ հանդիպումը կարող է կարևոր քայլ դառնալ տարածաշրջանային լարվածության նվազեցման և Պարսից ծոցի անվտանգության հարցերում համագործակցության ամրապնդման ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում