Արևմուտքի միջամտությունը Հայաստանի ընտրական գործընթացներին դարձել է աննախադեպ․ Դմիտրի Մեդվեդև
Կարդացեք նաև
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Արևմուտքի միջամտությունը Հայաստանի ընտրական գործընթացներին դարձել է աննախադեպ, և ՀՀ պետական ապարատը փաստացի տեղափոխվել է «ձեռքով կառավարման» ռեժիմի։
Նրա խոսքով՝ ԽՍՀՄ փլուզումից հետո ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ օգտագործել է «մարիոնետային ռեժիմներ»՝ որպես ճնշման գործիք։
«Այդպես եղավ Վրաստանի հետ, այդպես տեղի ունեցավ Ուկրաինայի հետ, որը 2014 թվականին վերածվեց ռուսատյացության օջախի։ Ցավոք, նույնը հիմա տեղի է ունենում Մոլդովայի և նույնիսկ, ավաղ, Հայաստանի հետ»,- հայտարարել է Մեդվեդևը։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը նշել է նաև, որ, իր գնահատմամբ, մի շարք հետխորհրդային երկրներում Արևմուտքը փորձում է ազդեցություն ունենալ ներքաղաքական գործընթացների վրա։
Նա, մասնավորապես, հայտարարել է․ «Քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդարները դարձել են Հայաստանի ներկայիս իշխանության բնորոշ գիծը։
Քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ նոր ճնշումների փուլ է։
Երևանի և Մոսկվայի հարաբերությունների խզումը Հայաստանի քաղաքացիների համար կունենա ծանր հետևանքներ, իսկ ԵՄ-ին դա բացարձակապես չի հետաքրքրում։
Ռուսաստանը Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների մասին դատելու է ոչ թե հայտարարություններով, այլ գործերով։
Մոսկվան Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունները կգնահատի ոչ թե հայտարարություններով, այլ գործերով։ Ռուսաստանը ակնկալում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաշվի կառնի ընտրողների մեծամասնության կարծիքը։»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում