Նավթի գները փոքր-ինչ նվազել են՝ Brent-ը և WTI-ն կորցրել են դիրքերը

Նավթի գները փոքր-ինչ նվազել են՝ Brent-ը և WTI-ն կորցրել են դիրքերը

Համաշխարհային շուկայում նավթի գները չորեքշաբթի օրը փոքր-ինչ նվազել են՝ նախորդ նստաշրջանի աճից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում սեպտեմբերյան Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 0,46 դոլարով կամ 0,54 տոկոսով՝ հասնելով 84,49 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Նախորդ առևտրային օրը Brent նավթի գինը բարձրացել էր 0,22 դոլարով կամ 0,26 տոկոսով՝ հասնելով 84,95 դոլարի մեկ բարելի դիմաց։

Միաժամանակ, Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում օգոստոսյան WTI տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 0,26 դոլարով կամ 0,33 տոկոսով՝ կազմելով 79,34 դոլար մեկ բարելի դիմաց։

Նախորդ նստաշրջանում WTI-ի գինը ևս աճել էր 0,26 դոլարով կամ 0,33 տոկոսով՝ հասնելով 79,60 դոլարի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում