Ռուսաստանը Հնդկաստանից ավելի շատ բենզին է խնդրել՝ ներքին պակասը լրացնելու համար․ Reuters

Ռուսաստանը Հնդկաստանից ավելի շատ բենզին է խնդրել՝ ներքին պակասը լրացնելու համար․ Reuters

Ռուսաստանը դիմել է Հնդկաստանին՝ բենզինի մատակարարումները մեծացնելու խնդրանքով՝ վառելիքի ներքին շուկայում առաջացած խնդիրների ֆոնին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանում բենզինի արտադրությունը ներկայում ապահովում է սեզոնային պահանջարկի մոտ 65 տոկոսը։ Միաժամանակ, նավթավերամշակման հզորությունների գրեթե 40 տոկոսը կարող է չվերականգնել աշխատանքը առնվազն երկու ամսվա ընթացքում՝ պայմանով, որ նոր հարվածներ չեն լինի։

Reuters-ը նշում է, որ Մոսկվան հունիսի վերջին առաջին անգամ սկսել է բենզին գնել Հնդկաստանից։ Նախկինում Հնդկաստանն ինքն էր ռուսական ծովային նավթային մատակարարումների խոշորագույն գնորդներից մեկը։

Գործակալության տվյալներով՝ Ռուսաստան արդեն ուղարկվում է մոտ 42 հազար տոննա բենզին, որն արտադրվել է հնդկական Nayara Energy ընկերության կողմից։ Ընկերության համասեփականատերերից մեկը ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերությունն է։

Վառելիքը բեռնվել է Հնդկաստանի Վադինար նավահանգստում, այնուհետև Եգիպտոսի ափերի մոտ տեղափոխվել է օմանական Garnet տանկեր։ Նավը, ըստ տեղեկությունների, պետք է հասնի ռուսական նավահանգիստ մոտավորապես հուլիսի 26-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում