Կյանքին սպառնացող վտանգ․ Զարա Մարգարյանը ահազանգում է Գագիկ Խաչատրյանին տեղափոխելու ռիսկերի մասին

Կյանքին սպառնացող վտանգ․ Զարա Մարգարյանը ահազանգում է Գագիկ Խաչատրյանին տեղափոխելու ռիսկերի մասին

Լրագրող, հրապարակախոս Զարա Մարգարյանն ահազանգում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական ծանր վիճակի և նրան տեղափոխելու ընթացքում առկա կյանքի սպառնալիքի մասին։ Նա հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է Խաչատրյանի ողնաշարում տեղադրված հատուկ բժշկական սարքը։

Զարա Մարգարյանը, մասնավորապես, գրել է․

«Գագիկ Խաչատրյանի ողնաշարի պարանոցային հատվածում բժշկական սարք է տեղադրված։ Սարքը տեղադրվել է Գերմանիայում և ունի բժշկական առանձնահատկություն․ այն կարող է հանվել կամ տեղաշարժվել միայն նույն բուժհաստատությունում։ Սեյֆի բանալիի պես է՝ ուրիշ ապարատով կամ ուրիշ բուժհաստատությունում այն չի կարող փոխվել։

Հիմա այդ սարքը տեղաշարժվել է։ Սա հետվիրահատական բարդացման դեպք է, և ցանկացած շարժում, անգամ մարդու կողմից արված, կարող է մահվան հասցնել։ Ոնց որ ողնաշարի կոտրվածքի դեպքում չի կարելի մարդուն տեղաշարժել առանց բժիշկների, այնպես էլ այս դեպքում։

Մեր ԱԱԾ հերոսները, սակայն, իրենց լուրջ բժիշկների տեղ են դրել ու մարդուն ծածկոցի մեջ տեղաշարժում են։ Որ մի բան պատահի՝ հո պատասխանատվություն չեն կրելու։ Ասելու են՝ «հրաման ենք կատարել, մենք հո բժիշկ չէի՞նք, որտեղի՞ց իմանայինք՝ ոնց տեղափոխենք»։

Իսկ այ էն բժշկական փորձաքննությունն արած և կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն չգտած բժիշկներին ես կուզեի անուններով ճանաչել։ Մարդ եղեք, որ մի օր էլ ձեր հանդեպ մարդ լինեն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում