Ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանով․ եղանակի տեսություն

Ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճանով․ եղանակի տեսություն

Սեպտեմբերի 2–5-ը Հայաստանի տարածքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4–5 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5–7 աստիճանով։ Տեղումներ սպասվում են մինչև սեպտեմբերի 6-ը։ Քամին՝ հարավարևելյան և արևելյան՝ 4–7 մ/վրկ, ամպրոպների ընթացքում սպասվում է քամու ուժգնացում՝ 20–25 մ/վրկ արագությամբ։

Երևանում սեպտեմբերի 2-6-ը ցերեկային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կհասնի +28-ից +30 աստիճանի։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18–23 մ/վրկ արագությամբ։

Արցախում սեպտեմբերի 2-ին սպասվում է անձրև։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +22 աստիճան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում