Եղանակը կտրուկ կփոխվի․ ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով, սպասվում են տեղումներ

Եղանակը կտրուկ կփոխվի․ ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով, սպասվում են տեղումներ

Սեպտեմբերի 25-29-ը ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։ Տեղումնաբեր եղանակը կպահպանվի մինչև սեպտեմբերի 29-ը։ Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ, իսկ ամպրոպների ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։

Մինչև սեպտեմբերի 28-ը Արարատյան դաշտում, Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում, ինչպես նաև Սյունիքի հովիտներում կպահպանվի բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևանում սեպտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +30-ից +32 աստիճանի։ Սեպտեմբերի 28-ի երեկոյան և սեպտեմբերի 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որի ընթացքում քամու ուժգնացումը կարող է հասնել 16-19 մ/վրկ-ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում