Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված կասկածյալը ձերբակալվել է
Կարդացեք նաև
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է Երուսաղեմում 9-ամյա հայ քրիստոնյա տղայի վրա պղպեղային աէրոզոլով հարձակում գործած կասկածյալին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է դիվանագետ Ջորջ Դիքը ։
Իրականացված ինտենսիվ քննչական գործողությունների և ապացույցների հավաքագրման արդյունքում իրավապահները պարզել են հարձակվողի ինքնությունը, նրան հայտնաբերել Իսրայելի հյուսիսում և ձերբակալել։ Ներկայումս իրականացվում է հարցաքննություն՝ հանցագործության հանգամանքներն ու շարժառիթները պարզելու նպատակով։
Դիվանագետն ընդգծել է, որ նմանատիպ միջադեպերը պետք է արժանանան խիստ, անհապաղ և զրոյական հանդուրժողականության արձագանքի։ Ըստ նրա՝ Իսրայելը լրջորեն է վերաբերվում քրիստոնյաների նկատմամբ բռնության ցանկացած դրսևորմանը, իսկ երբ զոհը երեխա է, որևէ արդարացում լինել չի կարող։ Ատելության նման դրսևորումները պետք է դատապարտվեն, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Նա նաև աջակցություն է հայտնել տուժած Ուիլյամին և նրա ընտանիքին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում