Նոր տեղեկություններ Շաքիում տուժած քաղաքացիների վիճակի մասին. Syunik News
Կարդացեք նաև
Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ադրբեջանցի զինծառայողի ներխուժման և կրակոցների հետևանքով վիրավորված քաղաքացիների վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Syunik News-ի հետ զրույցում տուժած Անի Ավետիսյանի եղբայրը՝ Սարիբեկ Ավետիսյանը, պատմել է, որ ադրբեջանցի զինվորը ներթափանցել է իրենց բնակելի տան տարածք և թաքնվել այնտեղ։ Տանտիրուհին նկատել է ներխուժած անձին, ինչից հետո վերջինս կրակ է բացել նրա ուղղությամբ։
Միջադեպի հետևանքով Անի Ավետիսյանը ստացել է ոտքի հրազենային վնասվածք, իսկ նրա եղբայրը վնասվածք է ստացել ձեռքի հատվածում։
Տուժածի եղբոր փոխանցմամբ՝ քույրը մեծ քանակությամբ արյուն է կորցրել, ինչի պատճառով ստիպված են եղել լրացուցիչ արյան պաշարներ տեղափոխել Գորիս՝ Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնից։ Այս պահին ընթանում է նրա վիրահատությունը։ Բժիշկների հավաստմամբ՝ վիրահատության ավարտից հետո Անի Ավետիսյանին տեղափոխելու են Երևան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում