Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հայաստանի առանձին շրջաններում հոկտեմբերի 2-ին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ հավելելով, որ առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվում է +21-23 աստիճան տաքություն, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև +15-17 աստիճան։

Շիրակի, Լոռու մարզերում և Գեղարքունիքում ցերեկը սպասվում է +13-17 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13-16 աստիճանի, իսկ նախալեռնային շրջաններում՝ +18-21 աստիճանի։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +13-17 աստիճանի, հովտային շրջաններում՝ +17-20 աստիճանի։

Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +13-16 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +17-22 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +19-23 աստիճան, հովտային շրջաններում՝ +21-24 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +21-24 աստիճան տաքություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում